ArmDaily.am կայքը և Լեզվի կոմիտեն համագործակցության հուշագիր կնքեցին

0 Մեկնաբանություններ
 ArmDaily.am կայքը և Լեզվի կոմիտեն համագործակցության հուշագիր կնքեցին

 Օգոստոսի 21-ին «ArmDaily.am» կայքում ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ էջ ստեղծելու և վարելու մասին հուշագիր ստորագրեցին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «ԱրմԴեյլի» լրատվական գործակալության տնօրեն Ծովինար Խաչատրյանը։

Համաձայն հուշագրի՝ armdaily.am կայքում ստեղծվել է էջ Լեզվի կոմիտեի համար, որտեղ հասարակական հիմունքներով կտեղադրվեն կոմիտեի նպատակներից և գործառույթներից բխող լրատվական, լեզվաքարոզչական, գիտահանրամատչելի, ուսումնական, հրապարակախոսական, վերլուծական և այլ բնույթի նյութեր։ 

Ողջունելով նորաստեղծ կայքի գործունեությունը՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դ. Գյուրջինյանը կարևորեց բոլոր միջոցներով հայերենը մաքրելու և հնարավորինս գրագետ կիրառելու խնդիրը, որ մեծածավալ աշխատանք պետք է կատարվի հասարակության գրագիտության աստիճանը բարձրացնելու հայերենի՝ երկրի պետական լեզվի վարկը բարձրացնելու ուղղությամբ։

«Ուրախալի է, որ armdaily.am կայքն իր չափով ստանձնել է հայերեն խոսքի մաքրմանն ուղղված պարտավորությունը», - հավելեց կոմիտեի նախագահը։
«ԱրմԴեյլի» լրատվական գործակալության տնօրեն Ծովինար Խաչատրյանը նշեց, որ մինչ օրս համացանցի հայերենը փրկվել է առանձին լեզվաբանների ջանքերով, և լատինատառ գրությունները նախկինի պես գերիշխող չեն։  

Գործակալության տնօրենը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լրատվական, լեզվաքարոզչական, ուսումնակրթական ծրագրերի իրականացման ընթացքում։
 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները