Օգոստոսի 21-ին պտուղ-բանջարեղենի արտահանումը գերազանցել է 2017-ի տարեկան ցուցանիշը

0 Մեկնաբանություններ
Օգոստոսի 21-ին պտուղ-բանջարեղենի արտահանումը գերազանցել է 2017-ի տարեկան ցուցանիշը

Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 121,295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են մոտ 49,000 տոննայով կամ 67,7%-ով. 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։

Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. արտահանվել է 51,594 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 23,120 տոննայով կամ մոտ 81,2%-ով։

Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը կազմել է մոտ 114,603 տոննա կամ 94,5 %, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Հոնկոնգ, Իրաք, ԱՄԷ, ԻԻՀ, Բելգիա, Ռումինիա, Մակեդոնիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները