Հայաստանի և գործընկեր-երկրների հայտարարությունները կրկին հակասում են

0 Մեկնաբանություններ
Հայաստանի և գործընկեր-երկրների հայտարարությունները կրկին հակասում են

 Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցներին այդ մասին հայտարարել էր ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

«Մենք համարյա ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել և լուծել գլխավոր քարտուղար նշանակելու խնդիրը․ Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես տեղի կունենա այդ նշանակումը` անհատական զրույց ՀԱՊԿ յուրաքանչյուր ղեկավարի հետ, ապա նրանք կստորագրեն այդ որոշումը»: Ի պատասխան՝ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»:

Ավելի վաղ հակասություններ էր նկատվել նաև պաշտոնական Մոսկվայի և Երևանի միջև։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթաժողովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատասխանել էր, որ այն հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները