Սահմանադրությամբ ազգային ժողովի արձակվելու այլընտրանքային մեխանիզմներ նախատեսված չեն․

0 Մեկնաբանություններ
Սահմանադրությամբ ազգային ժողովի արձակվելու այլընտրանքային մեխանիզմներ նախատեսված չեն․

Armdaily.am-ի զրուցակիցը «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ գլխավոր իրավախորհրդատու՝ Նորայր Յուզբաշյանն է։

 -Իրավական ի՞նչ մեխանիզմներ կան խորհրդարանը ցրելու, ո՞րն է կիրառելի Հայաստանի դեպքում։

- ՀՀ ազգային ժողովի արձակվելու իրավական մեխանիզմները նախատեսված են ՀՀ սահմանադրությամբ և, հարկ է նշել, որ վերջիններս թվարկված են սպառիչ կերպով։

Այսպիսով, համաձայն ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 1-մասի՝

«1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:»։

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, /․․․/։ Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:»

ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:»։

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ազգային ժողովը արձակման մեխանիզմները կարելի է դասակերգել երկու խմբերի՝

1. Խորհրդարանական ընտրությունների հետո՝ կառավարության ձևավորման փուլ,

2. Ձևավորված կառավարության փուլ։ Խորհրդարանական ընտրություններից հետո՝ կառավարության ձևավորման փուլ՝ Կառավարության ձևավորման փուլում ազգային ժողովի արձակումը տեղի է ունենում երկու դեպքերում՝

• ազգային ժողովը երկրորդ անգամ յոթօրյա ժամկետում չի ընտրում նոր վարչապետին

, • ազգային ժողովը չի հավանություն չի տալիս նոր կազմավորված կառավարության ծրագրին։

Ձևավորված կառավարության փուլ՝

Սույն փուլում ազգային ժողովի արձակումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականի դեպքում կրկին ազգային ժողովը երկու անգամ չընտրի նոր վարչապետին։

Վերոնշյալ հիմնավորումներից ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրությունը ըստ էության ազգային ժողովի արձակվելու այլընտրանքային մեխանիզմներ նախատեսված չեն, որպիսի պայմաններում անհիմն է խոսել այլ տարբերակների մասին։

Այսպիսով, մնացած տարբերակները, որոնք հայտնի են այլ խորհրդարանական պետություններին կամ քննարկվում են ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ՀՀ սահմանադրությամբ նախատեսված չեն և, հետևաբար, կիրառելի լինել չեն կարող։

- Իրատեսակա՞ն է մինչև հունիս խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը։

-Ինչպես արդեն իսկ նշվեց ի պատասխան առաջին հարցադրման մեջ, արտահերթ ընտրությունների հիմքերի առկայության պայմաններում անկախ ժամկետներից արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել։ Գործող Սահմանադրության տեսանկյունից ազգային ժողովի արտահերթ ընտրությունը հնարավոր է մինչև հունիս կամ ավելի վաղ ժամանակահատվածում, եթե ՀՀ վարչապետը տա իր հրաժարականը և ազգային ժողովը երկրորդ փուլով չընտրի նոր ՀՀ վարչապետ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները