Վիգեն Սարգսյանի ցավակցությունը քաղաքական ենթատե՞քստ ունի

0 Մեկնաբանություններ
Վիգեն Սարգսյանի ցավակցությունը քաղաքական ենթատե՞քստ ունի

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում ցավակցել է Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ։

«• Աստված հոգին լուսավորի։ մինչև շատերը պայքարում էին կանանց իրավունքների համար, Իջևանի շրջանի երկարամյա ղեկավար Ջ.Անանյանն ապացուցեց, որ կին թե տղամարդ հավասար են, երբ իրոք նվիրված են իրենց գործին և հայրենիքին։ Արժանապատիվ, կամային, մարդակենտրոն կին-ղեկավար և ընտանիքի բացառիկ մայր և տատիկ։ վարձքդ կատար, հանգչիր խաղաղությամբ»։

Քաղաքական շրջանակներում այս ցավակցությունը պատահական չեն համարում՝ այն դիտարկելով Փաշինյան-ՀՀԿ հակասությունների, հրապարակային վիճաբանությունների տիրույթում։

Բանն այն է, որ Ջեմմա Անանյանը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին դեկան, լուսահոգի Գառնիկ Անանյանի քույրն է։ Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ-ից հեռացրել էին նրա դեմ հոդված հրապարակելու համար։

Նշենք, որ Ջեմմա Անանյանը եղել է Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ։
Այն, որ Ջեմմա Անանյանի եւ այսօրվա իշխանությունների ջրերը մի առվով չեն հոսում, հայտնի ճշմարտություն է։ 86-ամյա հեղինակը իր վերջին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ պայմանավորվածություն է եղել իր՝ «Խոսե՛ք, քարեր Հայաստանի» գրքի տպագրության համար անհրաժեշտ 1 միլիոն դրամ գումար հատկացնելու շուրջ, սակայն նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի տասնօրյա պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ այլ ընթացք է ստացել` կասեցվել է գրքի ֆինանսավորումը, նախարարությունը հրաժարվել է գրքի համար տրամադրել անհարժեշտ գումարը եւ տպարանում դադարեցվել է գրքի տպագրությունը:
«Ասում են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին, որպես լրագրող, Ձեր դեմ հոդվածներ է գրել, ինչի համար էլ դուրս է մնացել համալսարանից: Գուցե սրանո՞վ է պայմանավորված գիրքը չտպագրելու որոշումը»,-հարցրել է «Իրավունք» թերթի լրագրողը   https://www.iravunk.com/news/58302:
Իսկ Ջեմմա Անանայանը պատասխանել է․

«Ոչ-ոչ, իմ դեմ հոդվածներ չի գրել, ինձ հետո ասացին, որ համալսարանից ռեկտորատի որոշմամբ է հեռացվել: Գուցե ինչ-որ թռուցիկներ է ջահելավարի բաժանել իմ մասին, բայց նա միշտ էլ լավ ֆոնի վրա է եղել իմ աչքում: Չնայած նրան, որ ո՛չ դաս եմ տվել նրան, կյանքում ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ խոսել հետը: Ամեն դեպքում, միայն լավն եմ լսել իր մասին»։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները