Ծառաներին կոչում էին մինիստր, իսկ կրիզիսը համարում էին ընտրություն

0 Մեկնաբանություններ
Ծառաներին կոչում էին մինիստր, իսկ կրիզիսը համարում էին ընտրություն

«Միամիտ» բառը, որ հիմագործածվում է «պարզամիտ, դյուրահավատ» բառերի իմաստով, հնում նշանակել է «ազնիվ, անկեղծ, շիտակ», իսկ «արբանյակ» բառը միժամանակ նշանակել է «ծառա», որն այժմ ստացել է փոխաբերական իմաստ:

«Հասցե» գոյականի նախնական իմաստը եղել է՝ «հասնի, թողհասնի», «գրեթե»՝ նշանակել է «գրիր թե»: Երբ ասում ենք «համարյա», պետք է իմանանք, որ դա նշանակել է «համարիր»:

«Ափսոս» բառը ժամանակին ունեցել է «անիրավություն, զրկանք, զղջում» բառերի իմաստը, հետո աստիճանաբար նեղացրել է իր իմաստը և անցել սպասարկու բառերի շարքը իբրև ձայնարկություն: Ձայնարկության է վերածվել նաև պարսկերենից փոխառված «ջան» բառը, որի նախնական իմաստն էր՝«հոգի, մարմին»:

Այս երևույթը հատուկ է նաև այլ լեզուների. Օրինակ եվրոպական լեզուներում ասում են՝«կոլեգա», այսինքն՝«արվեստակից, պաշտոնակից», մինչդեռ սկզբնապես դա նշանակել է «միասին կարդալ», ասում են՝«լեկտոր», այսինքն՝«դասախոս», որ հնում նշանակելէ«կարդացող»:

Հունարեն «ֆարմակո» բառը ծնունդ առնելիս «թույն»է նշանակել, հիմա՝«դեղորայք», լատիներեն «մինիստր» բառը ծնվել է «ծառա» իմաստով, հիմա «նախարար» է նշանակում, հունարեն «կրիզիսն» «ընտրության» իմաստն է ունեցել, հիմա՝«ճգնաժամ»:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները