#Ոչխարպահեք․ ակտուալ և ուղղորդված քննարկումներ

0 Մեկնաբանություններ
#Ոչխարպահեք․ ակտուալ և ուղղորդված քննարկումներ

«Ոտքը, ձեռքը տեղը գալիս են կառավարրություն, ասում են՝ աշխատանք չունենք։ Այսօր ՀՀ-ից ոչխարի մսի արտահանման անսահմանափակ հնարավորություն կա։ Քանի կառավարությունը համատարած խնդիրները չի լուծել, ես այդ քաղաքացիներին կոչ եմ անում՝ գնացեք՝ 10 գլուխ ոչխար էլ դուք պահեք, որովհետև մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք ու ասենք՝ քվեարկեք մեր օգտին, թե չէ ձեր նպաստը կկտրենք» Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Ֆեյսբուքյան հասարակությունը «Ոչխար պահեք» արտահայտությունը #ոչխարպահեք հեշթեգի վերածեց՝ դրա տակ իրարամերժ կարծիքներ արտահայտելով։

Ահա դրանցից որոշները:

Հրապարակումների գերակշիռ մասը, կարելի է ասել հենց հեշթեգ դարձնելը խիստ բևեռացված և ուղղորդված է երևում: Ընդհանրապես այս հեշթեգը իրենց հակահեղափոխություն հռչակածների համար հրաշալի ծավալվելու առիթ էր: Նրանք այն օգտագործեցին, մի բան էլ ավելին՝ տուրք տալով երևակայությանը, դիմելով մանիպուլյացիաների:

 Կային նաև մարդիկ, որոնք ուղղակի իրենց կարծիքն էին արտահայտում, այդ մարդկանց էջերը նայելով և վերլուծելով, տեսնում ենք, որ նրանք հիմնականում քաղաքաբնակներ են և ոչխարի, առավել ևս դրա պահելու, տված օգուտների, ստեղծած անհարմարությունների մասին որևէ պատկերացում չունեն:

Եղան նաև հրապարակումներ, որոնց հեղինակները կողմ էին վարչապետի հետ, և ոչխար պահելը համարում էին խելամիտ այլընտրանքային աշխատանք՝ գործազրկության դեմ պայքարելու համար։ Նման հրապարակումների տակ, որպես կանոն, բուռն քննարկումներ և կարծիքների փոխանակում էր տեղի ունենում։

Կային գրառումներ, որոնք պատկանում էին ուրբանիզացման հաճույքը օր առաջ վայելելու նետվող գյուղաբնակներին:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները