Նախարարությունը պետք է կարողանա վերահսկել գործարանների աշխատանքը․ Հրաչ Բերբերյան

0 Մեկնաբանություններ
Նախարարությունը պետք է կարողանա վերահսկել գործարանների աշխատանքը․ Հրաչ Բերբերյան

Գյուղմթերքի իրացման խնդիրը ամեն տարի հողատերերին հանում է փողոց, նրանք բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ փակում, պահանջում պատկան մարմինների, իրավասու անձանց միջամտությունը։ Իշխանությունները, գյուղնախարարները, մարզպետները փոխվում են, սակայն մթերման հարցը մնում է օրակարգում, մասնավոր կոմբինատների առաջարկած գները չեն գոհացնում գյուղացիներին։

Այս տարին նույնպես բացառություն չէ, եւ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը՝ նման կերպ իրենց բողոքն արտահայտելով խաղողի մթերման գների դեմ։ Ցուցարարների խոսքով՝ Արմավիրի մարզի Պռոշյանի կոմբինատը մթերում էր 162-ից 172 դրամ՝ ըստ որակի և ըստ ջերմաստիճանի, իսկ երեկվա դրությամբ Արարատի կոնյակի գործարանը գինը հայտարարեց 140 դրամ։

Armdaily.am-ը հետաքրքրվեց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանից, թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը դաշտը կանոնակարգելու համար։ ՀԿ-ի նախագահի խոսքով՝ գործարանները ստացել են սուբսիդավորված վարկեր, որպեսզի զարգացնեն գյուղատնտեսությունը և իրենք պարտավոր են գյուղացուն հարմար գներով գյուղմթերք վերցնեն։

«Այստեղ նախարարության դերն է կարևոր, որ կարողանա վերահսկել գործարանների աշխատանքը։ Ուղղակի կան անբարեխիղճ գործարաններ, որոնք չեն կատարում իրենց առաջ դրված պարտականությունները։ Պետք է հետևողական լինել»-ասաց Հրաչ Բերբերյանը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները