Նոր օրինագիծ. Սուպերմարկետներին կարգելվի վաճառել իրենց արտադրած կամ ներմուծած որոշ ապրանքներ

0 Մեկնաբանություններ
Նոր օրինագիծ. Սուպերմարկետներին կարգելվի վաճառել իրենց արտադրած կամ ներմուծած որոշ ապրանքներ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագծերի փաթեթ, որը նախատեսում է արգելել տնտեսվարողներին, առաջին հերթին՝ սուպերմարկետներին, զբաղվել սեփական արտադրանքի կամ սեփական ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով։

«Առևտրի և ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունները կարգելեն մեծածախ առևտրականներին կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մանրածախ առևտրով զբաղվել՝ եթե դրանք ներմուծվել կամ արտադրվել են տվյալ տնտեսվարողների կողմից:

Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ առևտրային ցանցերին արգելվում է տեղական արտադրողների կողմից արտադրված և համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը։

Վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելուպայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։

Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության ապահովումը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները