Անհասկանալի է՝ Նաիրա Զոհրաբյանը ինչի է ասել «մայր չկա». փաստաբանները հակադարձում են

3 Մեկնաբանություններ
Անհասկանալի է՝ Նաիրա Զոհրաբյանը ինչի է ասել «մայր չկա». փաստաբանները հակադարձում են

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը օրեր առաջ Գորիս քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի վերաբերյալ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին ուղղված բաց նամակում առաջարկել էր․ «գտնենք տարբերակ, թեկուզ վաղաժամկետ ազատումով հորը ընտանիք վերադարձնելու համար»։

Նամակում  շեշտադրումը էր արված այն հանգամանքի վրա, որ իբր մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը, երեք երեխաներին ու պարզապես մայր չկա և երեխաները խնամքի կարիք ունեն, մինչդեռ անհասկանալի է՝ ինչ ասել է «մայր չկա»:

Այս փաստը չի դիմանում որևէ քննադատության, և հերքվում է թեկուզ միայն Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0672/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով, որի համաձայն՝ Իվետա Վիլիկի Ալեքսանյանի հայցն ընդդեմ Փարսադան Փարսադանյանի բավարարվել է մասնակիորեն․ երեխաներից Գևորգ Փարսադանյանի բնակության վայրը որոշվել է մոր` Իվետա Վիլիկի Ալեքսանյանի բնակության վայրում, իսկ մյուս երկու երեխաների բնակության վայրերը հոր` Փարսադան Փարսադանյանի բնակության վայրում, այսինքն՝ նշվածը հիմք է տալիս ենթադրելու, որ միայնակ մայրը պայքարել է  ստանձնելու երեք երեխաների խնամքը և դաստիարակությունը:

Ավելին երեխաների մոր` երեխաներին չլքելու, նրանց մասին հոգ տանելու, խնամելու, իր ծնողական պարտականությունները կատարելու ցանկությունը  հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Իվետա Վիլիկի Ալեքսանյանի նախաձեռնությամբ՝ թիվ ԿԴ1/0672/02/13 քաղաքացիական գործով ձեռք բերված կատարողական թերթի շրջանակներում հարուցվել է  կատարողական վարույթ, սակայն օրինական ուժի մեջ մտած Դատական ակտի պահանջը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության արդյունքում երկար տարիներ չի կատարվել:  Եվ ի վերջո, Իվետա Վիլիկի Ալեքսանյանի սեփական նխաձեռնությամբ հաջողվել է Գևորգ Փարսադանյանին տեղափոխել իր բնակության վայր:

 Ամփոփելով վերը նշված՝ ցանկանում ենք հույս հայտնել, որ նման բովանդակության նամակով հանդես գալը պայմանավորված է բացառապես Պատգամավորի՝ իր երկրի քաղաքացիների ճակատագրով մտահոգված լինելով, այլ ոչ թե հետապնդում էր այլ նպատակներ: Նմանօրինակ նախաձեռնությունը ողջունելի կլիներ, եթե դա բխեր իրականությունից և չարտահայտվեր իրական փաստերը խեղաթյուրելու միջոցով։

Փաստաբաններ Գորիկ Միրզոյան և Սիրուշ Աղվանյան

Կարդացեք նաԵՎ

3 Մեկնաբանություններ

  1. Ink@,ir pastoni hamar anume ameninch aranc chstelu nranc mayr@ goyutyun uni the voch karcum em ayd mayr@ shate paykarel ir erexaneri hamar

  2. Ink@,ir pastoni hamar anume ameninch aranc chstelu nranc mayr@ goyutyun uni the voch karcum em ayd mayr@ shate paykarel ir erexaneri hamar

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները