Էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը մեկ տարվա ընթացքում չի փոփոխվի

0 Մեկնաբանություններ
Էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը մեկ տարվա ընթացքում չի փոփոխվի

Էլեկտրաէներգիայի ու գազի սակագինն առնվազն մեկ տարվա ընթացքում չի փոփոխվի։ Armdaily.am-ը զրուցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ սակագները վերանայելու և ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ։ Տնտեսագետի խոսքով՝ Էլեկտրաէներգիայի ու գազի արդյունավետ գին ունենալը հարաբերական է, քանի որ դա՝ կախված ժամանակներից կարող է փոփոխվել։ «Սակագինը պետք է հարմար լինի քաղաքացիների գրպանին՝ հաշվի առնելով մեր ժողովրդի գնողունակության, աղքատության խնդիրները, ինչպես նաև բիզնեսին, որպեսզի մեր արտադրանքները լինեն մրցունակ», - ասաց Մակարյանը։ Տնտեսագետի խոսքով՝ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ հանդիպման ժամանակ քննարկվել է, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների առաջարկած գները պետք է լինեն օպտիմալ, այլ ոչ թե գերշահույթներ հետապնդեն։ «Այստեղ շատ կարևոր է խորանալ հաշվարկի և ծախսերի մեջ՝ որքան է կազմում հոսանքի առաջացման ինքնարժեքը, ինչպես նաև դրա կորուստներով պայմանավորված լրացուցիչ թանկացումը պետք է օպտիմալացվի»,- նշեց նա։ Տնտեսագետը կարծում է, որ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը Էներգետիկայի նախարարության հետ պարտավոր էր այդպես աշխատել՝ նախկինում ևս այդ հնարավորությունը կար։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերը հասկանալու համար դրանք իրոք համապատասխանում են իրականությանը։ Նույնն էլ պետք է նայել բիզնեսի տեսանկյունից, դա ևս պետք է օպտիմալացնել։ Քանի որ վերջինս կարող է ծախսերի խնդիր ցույց տա, ինչն ապրանքի ինքնարժեքի մեջ մեծ դերակատարություն ունի։ Եթե վերջիններս, անաևդյունավետ են ձևով են ծախսում հոսանքը, կորուստները բնականաբար շատ կլինեն։ Մակարյանն ասաց, որ կորուստների նվազեցման համար Հայկական էլեկտրական ցանցերը կատարում են բավականին խոշոր ու արդյունավետ ներդրումներ։ «Հայկական ապրանքների մրցունակությունը, ինչպես նաև բիզնեսի եկամուտները ապահովելու համար պետք է որոշել հարմար գին։ Մի կողմից մենք ունենում ենք գին, որը հաշվարկել է ցանցը, մյուս կողմից նայում ենք՝ տնտեսությանը բավարար է։ Այս երկուսը պետք է օպտիմալացնել՝ շահույթները նվազեցնելու, պետության աջակցության, կամ ժամկետ սահմանելու միջոցով՝ օպտիմալ արժեք ունենալու համար։ Իսկ հիմա դժվար է ասել, թե ինչքանով կէժանա հոսանքը»,-ավելացրեց նա։ Անդրադառնալով գազին՝ Մակարյանը նշեց, որ պետք է տեսնել՝ որտեղ են հիմնական կորուստները՝ ամբարներում, խողովակաշարերի վրա, թե գաղտնի սպառողներ կան, և պայքարել դրանց դեմ, քանի որ գազը սահմանին մի գին է, իսկ ներսում՝ երկու անգամ ավել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հարցին՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ` ոչ թանկ, ոչ էժան։ «Պետք է գինը ոչ թե իջեցնելը, այլ արդյունավետ սակագին ունենալ»,- ասել է նա։
 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները