Մեր դեմ խաղ չկա․ Իյա՜, իրո՞ք

2 Մեկնաբանություններ
Մեր դեմ խաղ չկա․ Իյա՜, իրո՞ք

«Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը նոր չէ, բայց ՀՀՇ իշխանության տարիներից հետո եկող սերնդի համար պատմական էքսկուրսի կարիք ունի։

Երևանի ավագանու թեկնածու Հայկ Մարությանի կողմից այս արտահայտությունն անելուց հետո Ֆեյսբուքում սկսվեցին հիշողության թարմացումների աշխատանքները։ Բանը հասավ փոխադարձ վիրավորանքների և հրաձգությունների և մինչ այս պահը, եթե ՀՀԿ արագ արձագանքման ջոկատ կարելի էր համարել միայն Արմեն Աշոտյանին, ապա արդեն նրան միացավ Վիգեն Սարգսյանը, ում պահվածքից այդքան էլ հասկանալի չէ նա տվյալ դեպքում որպես ՀՀԿ մատյան գունդ է հանդես գալիս, թե պահեստային նստարանին նստած կարմիր շապիկավոր։

Միմյանց հանդեպ վիրավորանքների անդրադարձը թողնելով Ֆեյսբուքին՝ հիշենք վերջին տարիներին քաղաքական գործիչների կողմից հնչած արտահայտությունները, որոնք իրենց բնույթով ամենամեղմ ձևակերպմամբ անգամ քաղաքավարի չէին։ Վերջին տարիներին մեզ հասած փորձությունների արդյունքում ինչ ասես լսեցինք՝ թարմացնելով քաղաքական լուտանքների արսենալը։

Արդեն զարմանալի չէ ուրիշի մերկությունը տեսած, դրանով չգայթակղված հրապարակային խոստովանությունը։ Բռնաբարելու, դոմփելու խոստումների, բամփելու պատրաստակամության և փաթթելու հոխորտանքի ոսկե դարը կերտածների ճանապարհին հայտնված անբռնազբոս և լեզվի տակի ոսկորն արդեն կամաց զգացողների լեզվակռիվներն անլուրջ ու անպտուղ են։ «Ղալաթ» անողների, «չաթլախ»-ը որպես հաճոյախոսություն օգտագործողների,«կուռկուռի ձագ» դարձածների համարյա մարգարեական խոսքերն այսօր հումորի առարկա են։

Նոր իշխանության լեզվական սայթաքումների հաշվին քաղաքական բանդագուշակությամբ զբաղվելը, հրճվելն ու նյարդայնանալը գուցե առողջանալու նշաններ համարվեն, քանի որ դրանից առաջ նման էմոցիաներ չեն ունեցել այդ մարդիկ։ Նոր իշխանություններն ունեն սխալվելու իրավունք, ինչպես, որ նախկիններն ունեին, երբ նոր էին։ Նորերինն անփորձությանն է վերագրվում, հներինը՝ միտումնավորությանն ու անգրագիտությանը։ Ոլորտներ էլ կան, որ հնի ու նորի չեն բաժանվում լեզվական շտապողականության և հին ու բարի ոսկորի բացակայության առումով։ Այ հենց այստեղ է, որ հասարակության համար զգայուն հարցերը բժշկական նշտարով կամ մորգ էին ուղարկում կամ, հիշատակում մանկական դագաղների մասին։

Նորածնի թեթևությամբ հարթակի պապիկին քոռ անվանելու ծանրությունն ու կոնյուկտուրայով պարտադրված , ճարահատյալ գործընկերոջը մտավոր հետամնաց անվանողների ուշացած ներողություններն ու բացատրությունները չեն թուլացնում ասվածի ազդեցությունը։ Լեզվական սայթաքումներից երևում է աստղային հիվանդության չափն ու անփորձության համախտանիշն, իսկ անգրագիտությունը, ձկների վտառներ կազմած, սավառնում է օդերում։

«Թարս բուսնած խիարների» ու «ինչքան ուզեն էնքան խփողների», սուրբ տեղն ուղղակի «վանդալիզմություն» կլիներ, եթե դատարկ մնար։ Ասմունքի հետապնդող սիրահար նախկին քաղաքական գործիչներից մեկի նման ռուս կնոջը «կա՞կ վաշա սուպրուգա» հարցնողների հետ համեմատություն դեռ նորերի մեջ չկա։ Խոսելուց առաջ մտածելու պապական խրատն անտեսելը երեխայություն է բոլոր ժամանակներում, իսկ երեխաները պարտավոր են մեծանալ, քանի որ մեր տերն աստվածն է, իսկ հիմնական տերը մենք ենք։

Կարդացեք նաԵՎ

2 Մեկնաբանություններ

  1. Հովո

    Յանի ի՞՞՞նչ

  2. Հովո

    Յանի ի՞նչ

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները