Արդեն չնկատվող տառասխալներ

0 Մեկնաբանություններ
Արդեն չնկատվող տառասխալներ
 Թարմացնող, խոնավացնող, մգացնող Շատ տարածված է այս բառերի սխալ կիրառությունը։
 Եթե անգամ google-ով որոնենք, կտեսնենք, թե ինչքան շատ են հանդիպում «թարմեցնող», «խոնավեցնող», «մգեցնող» սխալ տարբերակները՝ հատկապես տարբեր ապրանքանիշների նկարագրերում։ Ինչու՞ են ճիշտ «թարմացնող»-ը, «խոնավացնող»-ը, «մգացնող»-ը և ոչ –ԵՑՆ պարունակող տարբերակները։
Նշված բառերը պատճառական բայերից կազմված ենթակայական դերբայներ են։ Ինչպես գիտենք, ենթակայական դերբայն ունի –ՈՂ վերջավորությունը, իսկ պատճառական բայերը կազմվում են –ՑՆ մասնիկով․ -ԵԼ,-ԵՆԱԼ-ով վերջացող բայերը վերածվումեն–ԵՑՆԵԼ-ի, իսկ–ԱԼ, -ԱՆԱԼ-ով վերջացողները՝ -ԱՑՆԵԼի։ Այսպես՝ վախենալ-վախեցնել-վախեցնող, հագենալ-հագեցնել-հագեցնող, սակայն թարմանալ-թարմացնել-թարմացնող, խոնավանալ-խոնավացնել-խոնավացնող, մգանալ-մգացնել-մգացնող։ Ինչպես տեսանք, «մգեցնող», «խոնավեցնող», «թարմեցնող»բառերը սխալեն, ուստի դրանք չպետք է կիրառել։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները