Միջոցառում ՆԱՄ-ում

0 Մեկնաբանություններ
Միջոցառում ՆԱՄ-ում

Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դեպի ակունքներ» խորագիրը կրող համերգային և պատմաճանաչողական միջոցառում՝ նվիրված հնդկական մշակույթին: Միջոցառմանը կհնչեն հնդկական դասական երաժշտություն, պարեղանակներ և օպերային ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն Կլեոպատրա Դեյվիդը (սոպրանո), Եվգենիյ Գուրվիչը (տաբլա՝ հնդկական հարվածային գործիք), Ելենա Ռատնիկովան (հարմոնիում՝ հնդկական ստեղնային-փողային գործիք), Յաննա Չեմիսը («Կաթակ»՝ հնդկական ազգային պար), Իլվիրա Խամժինան («Կուչիպուդի»՝ հնդկական ազգային պար): «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է ձեզ` ներկա գտնվելու այս գեղեցիկ միջոցառմանը, որտեղ կծանոթանաք հնդկական վառ և բազմաշերտ մշակույթի գեղեցիկ առանձնահատկություններին:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները