Ինչո՞ւ չեն պատժվում Սերժ և Սաշիկ Սարգսյանները

0 Մեկնաբանություններ
Ինչո՞ւ չեն պատժվում Սերժ և Սաշիկ Սարգսյանները

«Սերժ Սարգսյանն ու Սաշիկ Սարգսյանը այս տեղափոխության պարագայում չեն պատժվի։ Մենք այսօր դա չենք կարող ակնկալել»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանը ընդգծում է, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել և Սերժ Սարգսյանն ու մնացած երկիրը կեղեքած պաշտոնյանները կդատվեն միայն ճշմարիտ հեղափոխության պարագայում։ Զարուհի Փոստանջյանը նկատում է․«Շատ կարևոր է, թե ինչպիսի վարքագիծ կցուցաբերեն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները հիմա։ Պետք չէ շարունակել լռել և ասել, որ այս պարագայում էլ կարող են լինել ընդդիմություն։ Երբ քրեական հանցանքներին գնահատական չի տրվում, ապա ինչ քաղաքական գծի մասին կարող է լինել խոսքը։ Հայաստանում 27 տարի ապօրինի ռեժիմ է գործել և այդ ռեժիմին պետք է քաղաքական և իրավական գնահատական տրվի»։

Լուսին Ղազարյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները