Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը նշել են դստեր ծննդյան օրը

0 Մեկնաբանություններ
Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը նշել են դստեր ծննդյան օրը

Հոլիվուդյան դերասանների ավագ դուստրը՝ Ռումերը, 30 տարեկան է դարձել։ Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսը բաժանվել են 18 տարի առաջ։ Սակայն, չնայած բաժանմանը, նրանք միշտ կապել են իրար հետ իրենց ճակատագրերը, քանի որ 13 տարվա ամուսնության ընթացքում երեք դուստր են ունեցել. Ռումերը, Սքաութն ու Տալուլան։ Օգոստոսի 16-ին նրանց ավագ դուստրը 30 տարեկան է դարձել։ Նախկին ամուսինները որոշել են միավորվել այդ օրը, որպեսզի տոնեն դստեր ծնունդը։Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը իրենց ավագ դստեր՝ Ռումերի համար անմոռանալի տոն են կազմակերպել։ Երեկույթին նրանք այնպես են իրենց պահել, կարծես բաժանված և 18 տարի առանձին ապրած չլինեին։Տոնակատարության ընտանեկան նկարները երեք քույրերն էլ Instagram-ում հրապարակել են։ Հյուրերի հետ ընդհանուր նկարը, որտեղ նրանք ծամածռություններ են անում, ամենադիտվածն է դարձել Ռումերի միկրոբլոգում։ «Շնորհակալություն, որ ինձ «ստեղծել» եք»,– այսպես է մակագրել հոբելյարը ծնողների հետ սրտառուչ լուսանկարը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները