Կմիանա՞ «Հնչակյան կուսակցությունը» «Քաղաքացիական պայմանագրին»

0 Մեկնաբանություններ
Կմիանա՞ «Հնչակյան կուսակցությունը» «Քաղաքացիական պայմանագրին»

Հարցազրույց «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսացկության» հայաստանյան քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը» օրեր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ մասնկացելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին: Հայտարարության մեջ նշել եք, որ կուսակցությունը բանակցություններ է վարում հնարավոր դաշնակից ուժերի հետ: Կարո՞ղ եք  նշել, թե ո՞ր ուժերի մասին է խոսքը:

-Հիմա դեռևս չեմ կարող ներկայացնել, թե ինչ բանակցություններ են ընթանում։ Սակայն թավշյա հեղափոխությունը բոլորիս, այդ թվում «Հնչակյան կուսակցության» մեջ հույսեր արթնացրեց, որ վերջապես Հայաստանում կունենանք արդար ընտրություններ։ Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացին մասնակիորեն զրկված է եղել թե՛ ընտրելու, թե՛ ընտրվելու իրավունքից։ Այսօր ունենք հնարավորություն առանց ընտրակաշառքի ընտրություններ ունենալու և օգտվելու ենք այդ հնարավորությունից։

-Նշել եք նաև, որ կարող եք միայնակ մասնակցել՝ դաշինքով հադես չգալու դեպքում։ Ո՞վ է Ձեր քաղաքապետի հնարավոր թեկնածուն։

-Դեռ թեկնածուն որոշված չէ: Բայց քիչ չեն թեկնածուները և՛ կուսակցության ներսում, և՛ համակիրների շրջանակներում:

-Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտատրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու ընտրություններին միգուցե մասնակցի դաշինքով, բայց ոչ՝ «Ելք»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՍԴՀԿ-ն միգուցե մաս կազմի ՔՊ-ի դաշինքին:

- Բնականաբար ՔՊ-ի հետ դաշինքով հանդես գալը նույնպես քննարկվում է:

-Այսինքն այլ քաղաքական ուժերի հետ նույնպես քննարկումներ իրակացնում եք: Կա՞ մի ուժ, որին ամենաշատն եք տալիս միանալու նախապատվությունը:

-Բացառման կարգով կպատասխանեմ: Դաշինքով չենք գնա ընտրություններին նախկին ռեժիմի  սպասարկու ուժերի հետ:

-Ե՞րբ արդեն «Հնչակյան կուսակցության» որոշումը պարզ կլինի:

-Շատ շուտով:

-Պարոն Մկրտչյան, որո՞նք են Ձեր կարծիքով մայրաքաղաքում առկա այն խնդիրները, որոնք  առաջնային լուծում են պահանջում:

-Առաջնայիններից է տրանսպորտի խնդիրը: Մարդիկ երթևեկում են շատ վատ պայմաններում և այդ ոլորտը հիմնահատակ փոփոխությունների կարիք ունի: Հաջորդիվ աղբահանության խնդիրն է, որն ամենօրյա դժգոհությունների առիթ է տալիս: Երևանի քաղաքապետարանը ուռճացված աշխատատեղեր ունի, որոնք վերանայման կարիք ունեն: Կիսակառույց և տարիներով չկառուցվող շինությունների խնդիրը, որոնք քաղաքաը փոշու ու կեղտի մեջ են պահում…

-Եկեք մի պահ մտածենք, որ Դուք չեք մասնկացում քաղաքապետի ընտրություններին: Արդեն առաջադրված և պոտենցիալ թեկնածուներից ու՞մ եք տեսնում որպես քաղաքապետ:

-Ես չեմ կարող պատասխանել այս հարցին: Մենք պայքարել ենք ընտրական իրավունքի համար, և մինչ ընտրությունների ավարտն արդյունքների իմանալու դեմ: Իսկ Ձեր այս հարցը պրովոկացիոն է:

Հեղինակի մասին

Հեղինակի անուն

Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները