ՀՀ կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ

0 Մեկնաբանություններ
ՀՀ կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ

Համապատասխան ընթացակարգերից հետո շուտով բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով է իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց Հանրապետության հրապարակում՝ օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ։ Armdaily-ին սպասվող համագործակցության մասին զրուցեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի հետ։ Խորհրդականը չցանակացավ մանրամասնել ներկայացնել՝ նշելով, որ այսօր ոչ աշխատանքային օր է։ «Առաջիկա օրերին հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի վերաբերյալ ՀՀ կառավորությունն ու Արտաքին գործերի նախարարությունը հանդես կգան հայտարարությամբ»,- ասաց Խառատյանը։

Խոսքը հավանաբար վերաբերում է Հայաստանի մասնակցությանը Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային։ 

Հայաստանը Սիրիայի այն հատվածներում, որտեղ չեն ընթանում ռազմական գործողություններ, պատրաստակամություն է հայտնել դիտարկել իր մարդասիրական ականազերծման ստորաբաժանմամբ մասնակցություն ունենալու հնարավորությունները: Նշենք, որ մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ դեռևս 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը խուսափում էր մեկնաբանել հնարավոր համագործակցությունը՝ պատճառաբանելով, որ հանրությունը պատշաճ կարգով կիրազեկվի, երբ բոլոր հարցերը հստակեցվեն։

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշեց, որ դրանք ոչ միայն վատ չեն, այլև ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են ու ավելի են լավանալու։ Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը զարգանալու է: 

Իսկ սպասող համագործակցությունն ապացույց է, որ Հայաստանը շարժվում է հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով:  «Զարգացնելու ենք հարաբերությունները նաև Եվրամիության հետ: Մենք և Իրանի, և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մեր շահերն ենք պաշտպանում»,- ընգծեց վարչապետը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները