Գորգերի ավանդական լվացում «Որդան Կարմիր» թանգարանում

0 Մեկնաբանություններ
Գորգերի ավանդական լվացում «Որդան Կարմիր» թանգարանում

Հայկական գորգերի կենտրոնը կոչ է անում ամառն ավարտել գորգ լվանալու հին ու բարի ավանդույթով: Օգոստոսի 25-ին և 26-ին, առավւտյան ժամը 10-ից բոլորին հրավիրում ենք «Որդան կարմիր» հայկական գորգի ու գործվածքի թանգարան՝ գորգ լվանալու: Դեռ ոչ վաղ անցյալում մայրաքաղաքի բակերում լվացվող գորգը համախմբում էր բոլորին՝ մեծից փոքր: Սկսվելով մի տնից այն տարածվում էր ողջ բակով ու շարունակվում երբեմն մի քանի օր: Այն պարզապես գորգ լվանալու գործընթաց չէր, ծես էր ,իրադարձություն ,մարդկային ջերմ շփում: Վստահ ենք,որ այս նախաձեռնությունը լայն արձագանք կգտնի և մեզ կմիանան մայրաքաղաքի մյուս բակերից: Կարող եք գորգերը լվանալ,լուսանկարել ու տեղադրել համացանցում հետևյալ հաշտեգերով՝ #գորգլվա, #rugwash: Համախմբվելով հայկական գորգի բազմախորհուրդ զարդանախշերի շուրջ՝ վերականգնենք հին հայկական ավանդույթը ,որն այդքան կոլորիտային էր մեր Երևանի համար:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները