Տեղի է ունենում Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը․Պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչ չկա

0 Մեկնաբանություններ
Տեղի է ունենում Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը․Պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչ չկա

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում այս պահին տեղի է ունում Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, հոգեհանգիստը։ Արայիկ Խանդոյանի վերջին հրաժեշտին եկել են համագյուղացիները, այստեղ են նաև բազմաթիվ ազատամարտիկներ ու մարտական ընկերներ։

Պաշտպանության նախարարությունից դեռևս ներկայացուցիչ չկա։

Այստեղ է նաև գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, ինչպես նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի ղեկավար Ռուբեն Գևորգյանը։

ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, նշեց, որ չի կարողանում խոսել եղբոր մասին, քանի որ դժվար է պատկերացնել, որ Արայիկը մահացել է, չկա։

«Իմ եղբայրը միշտ կյանքը նվիրել է հայրենիքին, ինձ համար նրա կերպարը միշտ կլինի այդպիսին՝ հայրենիքի կողքին, հայրենիքի համար»,- ասաց Միայնակ Գայլի եղբայրը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները