Նաիրա Զոհրաբյանի աչքի կապտուկն անցել է․ վկա՝ սելֆին

0 Մեկնաբանություններ
Նաիրա Զոհրաբյանի աչքի կապտուկն անցել է․ վկա՝ սելֆին

Այս պահին Ստրասբուրգում գտնվող Նաիրա Զոհրաբյանը սելֆի է հրապարակել, որտեղ օգտագործել է հեռախոսում առկա, սիրունացնող բոլոր հնարավոր ֆիլտրերը։ Նկատենք, որ քարոզարշավին հաջորդող օրերին Զոհրաբյանի աչքի տակը կապտած էր և նա Ազգային Ժողով էր ներկայանում արևային մուգ ակնոցով։ Լուրեր էին պտտվում, որ աչքի տակի կապտուկն առաջացել էր Մալաթիայում անցկացված քարոզարշավին, երբ մի քանի կին քաշքշել էին Զոհրաբյանին։

Երևանի ավագանու ԲՀԿ-խմբակցության ղեկավար Արման Աբովյան Armdaily.am-ի հետ զրուցում հերքեց այս լուրերը.

«Տիկին Զոհրաբյանի բբի տակի կապիլյարն (մազանոթ) էր պայթել և մաշկի տակ ինֆեկցիոն պրոցես էր սկսվել»։ Աբովյանը ծեծի լուրերը համարեց հերյուրանքներ. «Հասկանում ենք, որ պայքար է քաղաքական, բայց այսպիսի բաներ խոսե՞լ․․․ ուղղակի խոսքեր չունեմ»։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները