Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել, փակված է Սայաթ-Նովա փողոցը

0 Մեկնաբանություններ
Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել, փակված է Սայաթ-Նովա փողոցը

Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի: «Հենց նոր 61 ստոր պատգամավոր դեմ գնաց ժողովրդին եւ իր ստորությունն արեց: Դրա համար ենք դուրս եկել, փակել ենք փողոցը, որպեսզի բոլորին իրազեկենք այս մասին: Գյումրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է, հակահեղափոխություն չի լինելու»,- armtimes.com-ի փոխանցմամբ, հայտարարեցին ակցիայի մասնակիցները:Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնեցնում են բոլոր մեքենաներն ու անցորդներին, տեղյակ պահում քիչ առաջ կատարվածի մասին եւ շարժվում առաջ: Մեծ արագությամբ ակցիայի մասնակիցների թիվը մեծանում է: Ոստիկանությունն ուղեկցում է ակցիայի մասնակիցներին: Այս պահին մենք իրազեկում ենք բոլորին, քանի որ շատերը  ֆեյսբուքին չեն հետեւում եւ տեղյակ չեն, թե ինչ խայտառակ իրադարձություն է կատարվել ԱԺ-ում: Միաժամանակ հետեւում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ առաջնորդվում նրա խոսքով: Ընթացքում կհասկանանք,թե Շիրակի մարզից եւ Գյումրիից ընտրված որ պատգամավորներն են մասնակցել այդ քվեարկությանն ու կհստակեցնենք մեր հետագա քայլերը նրանց մասով եւս,-ՀԺ-ի հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները:Այս պահին Գյումրիում փակված է  Սայաթ-Նովա փողոցը: Ճանապարհ է տրամադրվում միայն շտապբուժօգնության մեքենաներին եւ քաղաքից դուրս մեկնող վարորդներին:

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները