Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք. Փաշինյանը՝ բանակցությունների մասին

0 Մեկնաբանություններ
Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք. Փաշինյանը՝ բանակցությունների մասին

Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ ընտրություններ կլինեն, ես հրաժարական կտամ, իսկ իրենք թեկնածու չեն առաջադրի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ նրանք թեկնածու չեն առաջադրի մարդկանց գրգռելու համար, որովհետեւ եթե թեկնածու առաջադրեն, կբորբոքեն մարդկանց։ Վատ չի լինի, եթե համաձայնագիր էլ լինի։ Կարծում եմ, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համապատասխան»,– ասաց Փաշինյանը։

 
Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է խորհրդարանում մնացած պատգամավորների հետ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները