Ոստիկանությունն այստեղ է, որպեսզի բախումներ ու սադրիչ գործողություններ չլինեն. Վալերիյ Օսիպյան

0 Մեկնաբանություններ
Ոստիկանությունն այստեղ է, որպեսզի բախումներ ու սադրիչ գործողություններ չլինեն. Վալերիյ Օսիպյան

ԱԺ-ի մոտ է այցելել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակը, ասաց, որ նորմալ է գնահատում. «Ժողովուրդն իր կամքն է արտահայտում, և բոլոր տեղերը ոստիկանական վերակարգեր կան, ես անձամբ շրջագայեցի, ուղղակի անհանգիստ էի, որովհետև բազմություն էր հավաքվել, ամեն ինչ նորմալ է»:

Հարցին, թե հնարավոր է , որ բախումներ լինեն տարբեր ուժերի կողմից, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Իմ այստեղ գտնվելը պայմանավորված է նրանով, որ ես համոզվեմ... ոստիկանությունն այստեղ է, որպեսզի նմանատիպ՝ ձեր ասած բախումներն ու սադրիչ գործողություններ չլինեն»:

Հարցին, թե վարչապետի անվտանգությունն ուժեղացվելո՞ւ է, ոստիկանապետն ասաց, որ վարչապետի անվտանգությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը. «Չեմ կասկածում, որ պատշաճ է իրականացվում»:

Հարցին, թե որքան կլինի բազմությունը, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ հազարների մասին է խոսքը: Հարցին, թե ի՞նչ է անելու ոստիկանությունը երթևեկությունը վերականգնելու և ԱԺ ելումուտն ապահովելու համար, ոստիկանապետն ասաց, որ այս պահին բացատրական աշխատանքներ են տարվում, սակայն սա շտապ հավաք է, և քաղաքացիները կարգ չեն խախտում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները