Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ վերջին շրջանում արել է այնպես, որպեսզի լինի երկխոսություն

0 Մեկնաբանություններ
Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ վերջին շրջանում արել է այնպես, որպեսզի լինի երկխոսություն

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ վերջին շրջանում իր պահվածքով արել է այնպես, որպեսզի Ազգային ժողովում լինի երկխոսություն, սակայն դա տեղի չունեցավ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանը նշեց՝ անրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի օգտին քվեարկությանը։
«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը»,- ասաց Բաբլոյանը՝ հիշեցնելով, որ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:
           ԱԺ-ն 67 կողմ ձայնով ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագին, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները