Սա ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին կառավարության ղեկավարի կողմից. Շարմազանով

0 Մեկնաբանություններ
Սա ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին կառավարության ղեկավարի կողմից. Շարմազանով

Կատարվածի նպատակը մեկն էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով պաշտպանենք Ազգային ժողովի իրավունքները և ազատությունները: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Որևէ մեկը չի ասել, որ (խորհրդարանական-խմբ.) արտահերթ ընտրություններ չեն լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված: Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, և նաև վարչապետը հայտարարեց, որ բանակցությունների երկրորդ ռաունդ է սպասվում: Բայց այսօր այն, ինչ տեղի է ունենում, սա ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին կառավարության ղեկավարի կողմից»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացվեց արտահերթ նիստ գումարել, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Ազգային ժողովն ազատ մարմին է, և պատգամավորներն ազատ են՝ ըստ Սահմանադրության քվեարկելու իրենց խղճին և համոզմունքին համապատասխան:

Նա տեղեկացրեց, որ մի քանի ժամից պատրաստվում է մեկնել գործուղման ու չգիտի, թե ինչպես պետք է լքի ԱԺ շենքը:

«Եթե չկարողանանք գնալ, ուրեմն ՀՀ-ն համապատասխան վեհաժողովում ելույթներ չի ունենա և շահը կվտանգվի»,- ասաց նա:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները