Ոմանք ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում». ԿԳ նախարար

0 Մեկնաբանություններ
Ոմանք ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում». ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե քաղաքական ուժերն ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում»:

«Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։ Միաժամանակ նշում էինք, որ հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը մեզ էր ձեռնտու ընտրություն անցկացնելը, քանի որ կարող էինք ստանալ բացարձակ մեծամասնություն, բայց դա չենք անում վերոնշյալ պատճառով։

Սակայն հիմա, երբ ասում ենք, որ ընտրությունների ժամանակը մոտենում է, ասում են՝ քաղաքական ուժերն էլի պատրաստ չեն։  Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ»,- գրել է նա:

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները