Ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով են ուզում ցրել ԱԺ-ն. Ռուստամյան

0 Մեկնաբանություններ
Ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով են ուզում ցրել ԱԺ-ն. Ռուստամյան

«ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները Սահմանադրությունը պահպանելու մասին է, այսինքն այնտեղ գրված է, որ պատգամավորներին չպետք է խոչընդոտվի. եթե պետք է պատգամավորին չխոչընդոտելու պահանջը դիտվի որպես համահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հայտարարությանը, թե ով այդ օրինագիծը պաշտպանի, հակահեղափոխական են:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ-ն պետք է լուծարվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով:

Նշենք, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Հարցին, թե ինոչւ հենց հիմա որոշեցին նման օրինագիծ ներկայացնել, Ռուստամյանը նշեց. «Որովհետեւ հիմա պարզ դարձավ, որ ուժի իրավունքով են ուզում ցրել Ազգային ժողովը: Միշտ այդպես է, եթե ուժի իրավունքով են ուզում գործել, իրավիճակը զրվում է, բայց ուզում եմ հիշեցնել Թումանյանի խոսքերը, որ միշտ ուժեղից ուժեղը կա»:

Ռուստամյանն ասաց, որ իրենք իրենց քայլերը օրենքի մեջ են տեղավորելու. «Եթե մարդկանց թվում է, թե ԱԺ-ն հայտարարել են ոչ լեգիտիմ, որովհետեւ այն ձեւավորվել է ընտրակաշառքով, բայց յդ նույն ԱԺ-ն ընտրել է վարչապետ: Եթե այդպես է, թող միանգամից հռչակվեր դիկտատոր եւ հարցը փակվեր»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ վաղը կարող է իրավիճակ փոխվել եւ դու այդ հենարանը չունենաս ԱԺ-ում, ամբողջ աշխարհում այդպես է»:

Հարցին, թե կոնկրետ ում մտքով է անցել նման փոփոխություն առաջարկել, Ռուստամյանը հստակ չպատասխանեց՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է, որովհետեւ կար իսկապես վտանգ, որ այս ողջ գործընթացի վրա նորից բերվի այն ճնշումը, որ բանեցվել է եւ մենք կունենանք հակասահմանադրական եղանակով ԱԺ լուծարում:

Ռուստամյանը նշեց, որ ինչպես Երեւանի ընտրություններում, հիմա էլ ուզում են առաջնորդվել սեւերի ու սպիտըակների տրամաբանությամբ ու այդ դեպքում ստացվելու է բոլկորը սեւ են, որոնք դեմ են վաևրչապետի հայտարարությանը. «Ես այդպիսի երկիր չեմ ուզում»:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները