Արմեն Սողոյանն ազատ է արձակվել

0 Մեկնաբանություններ
Արմեն Սողոյանն ազատ է արձակվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանը ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սողոյանի ընկերը՝ Պարոունակ Զելվեյանը: 

Հիշեցնեք, որ 2016 թ-ին ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումների արդյունքում Սողոյանը և նախարարության մի քանի աշխատակիցներ ձերբակալվել էին: Ըստ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: 

 Ըստ <<Դատալեքս>> դատական տեղեկատվական համակարգի Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Երևանի Կոմիտասի 49/4 շենքի 11-րդ հարկում հասցեով և Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 129 հասցեով գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու խախտելով <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 23*րդ հոդվածով սահմանված արգելքը` մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները