Արման Եղոյան․ Արտահերթ ընտրությունները հնարավոր չէ կասեցնել տեխնիկական միջամտությամբ

0 Մեկնաբանություններ
Արման Եղոյան․ Արտահերթ ընտրությունները հնարավոր չէ կասեցնել տեխնիկական միջամտությամբ

ՀՀԿ-ական պատգամավորները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելով՝ ցանկանում են խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ասաց, որ որևէ տեխնիկական միջամտությամբ հնարավոր չէ կասեցնել արտահերթ ընտրությունները։

«Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան։ Դրանք չեն կարող տեղի չունենալ, քանի որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը նախատեսված է այս կառավարության ծրագրով, որը հաստատվել էր Ազգային ժողովի կողմից», ընդգծեց նա։

ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, պատգամավորներ՝ Արփինե Հովհաննիսյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված օրենքում առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր, որ միայն կառավարության ներկայացուցիչները, երբ հարակից զեկուցմամբ են հանդես գալիս, պարտադիր պետք է ներկա լինեն օրենքի քննարկմանը: Իսկ գործող օրենքով նշված էր, որ «կարող են» ներկա լինել: Հիմա պարտավոր են գալ, եթե նույնիսկ կառավարության եզրակացությունը դրական է։ Այժմ առաջարկվում է պարտավորեցնել Քննիչ հանձնաժողով ներկայանալ ու պատասխանել հարցերին ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև նաև այն պաշտոնաթողների, որոնցից Քննիչ հանձնաժողովը մինչ պաշտոնը թողնելը պահանջել է տեղեկատվություն:

Սրանով ցանկանում են կանխել այն ռիսկը, որ Քննիչ հանձնաժողովը կարող է պահանջել պաշտոնյայից տեղեկություն, իսկ նա պաշտոնից ազատվի ու այլևս պարտավոր չլինի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները: Հաջորդ փոփոխության համաձայն՝ առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը: Խոսքը վերաբերում է 2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետև նիստի իրավազորությունը չի ապահովվում, երկրորդ՝ երբ նիստը իրավազոր է, բայց շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը կամ նիստում առաջացել են այլ հանգամանքներ ու նիստը վարողի ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տվել:

Այս դեպքերի ժամանակ նիստը պետք է ընդհատվի ու շարունակվի այն ժամանակ, երբ վերանան այդ հանգամանքները: Ժամանակավոր խոչընդոտների համար ԱԺ կանոնակարգ օրենքն ուներ կես ժամով նիստի ընդհատման ու վերականգնման հնարավորություն: ՀՀԿ պատգամավորները երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ անելով՝ փորձում արագ անցկացնել օրենքի նախագիծը, քանի որ նոր առաջարկության թղթային տարբերակը միայն երեկ երեկոյան է հասանելի դարձել՝ պատգամավորներին ամբողջությամբ պատրաստվելու և դիրքորոշում հայտնելու հնարավորություն չթողնելով:

Առաջարկը վերաբերում է հետևյալ իրավիճակին՝ եթե ԱԺ-ի կողմից երկու անգամ վարչապետի ընտրություններ տեղի ունենան ու խոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի: Փաստորեն, առաջարկը կկանխի այս հնարավորությունը։

Այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել ու դա էլ պայմանավորել վարչապետը հրաժարականով, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, ապա ժողովուրդը չի կարողանալու պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնն արտահայտող ներկայացուցիչը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները