25 տարի պատիժը կրող, հաշմանդամ դարձած ցմահ դատապարտյալը արդարություն է պահանջում

1 Մեկնաբանություններ
25 տարի պատիժը կրող, հաշմանդամ դարձած ցմահ դատապարտյալը արդարություն է պահանջում

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը, ով արդեն 25 տարի պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում և արդեն մի քանի տարի գամված է հաշմանդամության սայլակին բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Օրերս նա ստացել է նամակի պատասխանը։

Վահագն Մարուքյանը Armdaily.am-ի խմբագրություն է ուղարկել նամակը և ստացված պատասխանը։

Վահագն Մարուքյանի դիմումը՝ ՀՀ գլխավոր դատախազին․

Պարոն Դավթյան։ Ես Վահագն Մարուքյանս տեղեկացնում եմ, որ ինձ 1993թ. Սեպտեմբերի 26-ի լույս գիշերը ողջ, առողջ բերման են ենթարկել Վանաձորի կենտրոնական միլիցիայի բաժանմունք՝ ավազակային հարձակման համար։ Պետք է նշեմ, որ դեպքի վայրում մահացել է զինվորական ոստիկանության պետ Վարդան Ասլոյանը և իմ գործընկեր Ռոբերտ Օհանյանը, որին սպանել է Ասլոյանի տեղակալ Շահում Տիրունյանը՝ արձակելով Կալաշնիկով ինքնաձիգի 45-ից ավել փամփուշտներ։ Սակայն բաժանմունքում ինձ ստիպել են, որ ես խոստովանեմ, որ Ասլոյանին ես եմ սպանել։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել։ 2 օր անց Երևանից եկել են Խոռխոռունու բրիգադը, ծանր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Միրզոյանը, որին տեղեկացրին, որ սպանության համար ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Դրան հետևեց Անդրանիկ Միրզոյանի հրահանգը .

«Եթե «վիզ չի առնում», հանեք խփեք»։

Վանաձորի միլիցիայի պետ Արամ Նազարյանի և Ասլոյանի տեղակալ Շահում Տիրունյանի, ինչպես նաև այլ ոստիկանների ներկայությամբ մոտեցել են աստիճաններին և հարվածելով ինձ գցել աստիճաններից ցած՝ փողոց, որից հետո ինձ վրա կրակել են Մակարով ատրճանակով։ Կորցրել եմ գիտակցությունս և արթնացել միայն միլիցիայի բաժանմունքում։ Տեղեկացնում եմ, որ մինչև օրս կրակված փամփուշտը գտնվում է մարմնիս մեջ։ Իսկ քննիչ Անդրանիկ Միրզոյանի վերջին խոսքը եղել է հետևյալը.

«Շան բախտ ունես, բայց ոչինչ, մահապատժի կեթաս»։

Պարոն դատախազ, այս մասին տեղեկացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախագահ Արտակ Զեյնալյանին։ Ես կրում եմ այս գրածիս մասին ամբողջ պատասխանատվությունը։ Գիտակցում եմ և պատասխանատու եմ»։ Վահագն Մարուքյանին պատասխանել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից․ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն վերահասցեագրված Ձեր 24,08,2018 թ․ դիմումը քննարկվել է․ Քննարկման արդյունքում հայտնվում է, որ հիշյալ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են, քանի որ այն, բացի պետական ծառայություն իրականացնող անձանց արարքների հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ Ձեր չփաստարկված դատողությունների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա, ինչպես նաև հատուկ սուբյեկտների կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ չի պարունակում։ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ․Պ Հովհաննիսյան Մեզ ուղղված նամակում ցմահ դատապարտյալը տեղեկացնում է, որ ինքը նոր նամակ է հղել ՀՔԾ պետի տեղակալին, որտեղ կրկին անգամ շեշտել է, որ իրեն ստիպողաբար հանել են Վանաձորի միլիցիայի բաժանմունքից և իր վրա կրակել են և որ մինչև օրս գնդակը հեռացված չէ և գտնվում է մարմնի մեջ․

«Առանց հետաքննություն իրականացնելու ինձ պատասխան են տալիս։ Ես պահանջում եմ, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացվի և այսքան տարի անց բացահայտվի արդարությունը։Անդրանիկ Միրզոյանը պետք է պատժվի, որովհետև նաև նրա մեղքով ես կորցրել եմ կյանքիս լավագույն տարիները և դարձել եմ հաշմանդամ»։

Նշենք, որ Վահագն Մարուքյանը գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում։

Նա դիմել է վաղակետ ազատման խնդրանքով։

Ընթանում է դատավարական պրոցես։

Լուսանկարում՝ Վահագն Մարության 

Լուսանկարում՝ քննիչ Անդրանիկ Միրզոյան

Պատրաստեց՝ Լուսին Ղազարյանը

Կարդացեք նաԵՎ

1 Մեկնաբանություններ

  1. Աշոտ

    Ես քննության գործերին ծանոթ չեմ, բայց չեմ էլ բացառում,որ այդ կալանա վորը իրոք անմեղ լինի...Այն ժամանակնե րում (ամենակարողները) կարող էին ինչ- ինչ նպատակներով որևե մեկի նկատմամբ բռնի արարք գործել,նույնիսկ սպանել և ինչ որ մեկի վրա այդ գործը բարդել(սարքել): Նման բաներ շատ են եղել և հնարավոր է,որ սա ևս այդպիսի մի սարքովի գործ է:Բացառված չէ,որ նաև ամեն ինչ ճիշտ է կատարվել և վճիռն էլ ճիշտ է:Բայց որ պեսզի ամեն ինչ վերահաստատվի կամ հակառակը հերքվի և մարդը ազատ ար ձակվի...Ամեն դեպքում նա իրավունք ունի բողոքի և վերաքննության...

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները