Երանի Արմեն Սարգսյանին․ «ի պուստ վես միր պոդոժդյոտ»

0 Մեկնաբանություններ
Երանի Արմեն Սարգսյանին․ «ի պուստ վես միր պոդոժդյոտ»

Հետաքրքիր մարդ է ՀՀ 4-րդ նախագահը, ապրում է իր համար, անում է ինչ ուզում է, գնում է ուր ուզում է, խոսում է երբ ուզում է, որեւէ պարտավորություն, որեւէ պարտք-պահանջ չկա, բոլորը գոհ են եւ երջանիկ, հանրությունը իրենից ակնկալիք չունի, ինքը՝ հանրությունից։

Նախագահականի կայքում Նիրվանա է, Դալայ Լամայի բարությանը հատուկ շնորհավորական ուղերձներ են, ցավակցական հեռագրեր, արտասահմանյան այցեր, գունեղ հանդիպումներ եւ այլն։ Ոչ մի խոսք, որ երկիրը խառն է, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են քննարկում, սահմանին լարված իրավիճակ, Ադրբեջանի հետ հարաբերություններ, Պուտինի չկայացած այց, մի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում թոփ թեմաների պակաս չի զգացվում։

Կուսակցությունները, քաղաքական գործիչները, պաշտոնյաները գզվռտվում են, ամենա վերջին «մաղթանքներով» նախշում իրար, իսկ նախագահը երևի տեղյակ էլ չէ․ հանգիստ աշխատում է էպիկենտրոնից հեռու «խատայում»։ Լավագույն դեպքում՝ վերջին սերիայում ծանր տեղը կթեթեւացնի եւ կասի, որ, օրինակ, մեզ պետք են բոլոր գույները՝ սեւը, սպիտակը...։

Արմեն Սարգսյանը, հիրավի, Ձմեռ պապիկի կյանքն է վայելում Հայաստանում՝ իրեն որեւէ նեղություն չտալով։ Ինչ կարիք կա խոսել արտահերթ ընտրություններից, խորհրդարանը ցրելուց, վատամարդ դառնալ Փաշինյանի կամ իրեն նախագահ կարգած ՀՀԿ-ի մոտ, երբ կարելի է գնալ դրսերում մրցանակներ ստանալ, հանդիպումներ ունենալ, նկարվել եւ գալ ։

Մեր բախտն էլ այդպես դասավորվեց, շուտով Թումոյում Սոֆյա ռոբոտին էլ կհանդիպի։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները