Հայաստանում 8 դեսպան փաստաթուղթ է ստորագրել (տեսանյութ)

0 Մեկնաբանություններ
Հայաստանում 8 դեսպան փաստաթուղթ է ստորագրել (տեսանյութ)

Հոկտեմբերի 2-ին ութ հիմնադիր անդամների կողմից ստորագրվել է ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին կհաջորդի Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստանի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

ՅՈՒՆԻՔ-ը Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրամիության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն։ Հիմնադրվելով 2006 թ.-ին, ՅՈՒՆԻՔԻ նպատակն է համատեղել ջանքերը ներկայացնելու մշակույթի ոլորտում եվրոպական լավագույն փորձը, խթանելու մշակույթների միջև բազմազանության և փոխըբռնման գաղափարները:

Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերը հիմնվել է 2018 թ.-ի ամռանը հետևյալ հինադիր անդամների կողմից՝ Բրիտանական խորհուրդ, Գոթեի ինստիտուտ, §Դանթե Ալիգիերի¦ ասոցիացիայի երևանյան կոմիտե, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի և Բուլղարիայի դեսպանատներ: ՅՈՒՆԻՔ Հայաստանի 2018-19թթ.-ի նախագահությունը ստանձնել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, իսկ փոխնախագահություն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: ՅՈՒՆԻՔ Հայաստնի հիմնադրումը համընկնում է Երվրամիության Մշակութային ժառանգության տարվա հետ:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները