Գարշահոտությունը դարձել է սպառնալիք․ խայտառակ իրավիճակ Մալաթիա Սեբաստայում

0 Մեկնաբանություններ
Գարշահոտությունը դարձել է սպառնալիք․ խայտառակ իրավիճակ Մալաթիա Սեբաստայում

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 21 (նախկին Ջիվանի 4) շենքի,երկրորդ մուտքի բնակիչները ահազանգով դիմել են Armdaily.am-ի խմբագրությանը։

Բնակիչները նշում են, որ մինչև 9-րդ հարկ աղբատարը խցանված է․

«Աղբը վերևից շպրտում են բակ, խայտառակ իրավիճակ է ստեղծվել, երկրորդ հարկում եմ ապրում ու շնչելու օդ այլևս չկա, գարշահոտությանը դիմանալ չի լինում, հազար հիվանդություն կարող ենք ստանալ։ Անգամ հաց չենք կարողանում ուտել։ Քիչ է մնում աղբը լցվի մեր տները․․․»,-նշեց բնակիչներից՝ տիկին Դիլաննան։

Բնակիչները փաստեցին, որ գրեթե ամեն օր զանգում են քաղաքապետարան, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում խնդիրը կարգավորելու համար։ «Թող էտ պատասխանատու կոչվածները գան ու գոնե մի ժամ փորձեն մեր բնակարաններում դիմանալ։ Անհնար է, մենք անհանգստանում ենք մեր երեխեքի առողջության համար»,-նշեց տիկին Նազիկը։ Բնակիչներից Աշոտն էլ նկատեց, որ այլևս հնարավոր չէ դիմանալ ու բնակիչները ստիպված կլինեն բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Բնակիչների հետ զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները