Ո”վ կփոխարինի Ռուբեն Մելիքյանին

0 Մեկնաբանություններ
Ո”վ  կփոխարինի Ռուբեն Մելիքյանին

Ինչպես հայտնի է, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել օմբուդսմենի պաշտոնից: Հրաժարականն հոկտեմբերի 3-ին հաստատելուց հետո Արցախին նոր օմբուդսմեն է պետք։
Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնի թեկնածուների շարքում քննարկվում է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը։ Վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։
Արտակ Բեգլարյանը ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարն է, եղել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը, ԱՀ-ի պետական նախարարի խորհրդական։

Նշենք, որ Մելիքյանը Armdaily.am-ի հետ զրույցում ոչ կոռեկտ էր համարել ասել, թե ում է տեսում որպես իր ժառանգորդ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

  «Դա Ազգային ժողովի լիազորությունների սահմաններում է: Կան մարդիկ, որոնք կարող են ոչ պակաս հաջողությամբ իրականացնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը: Ես ուրախ եմ, որ նոր պաշտպանին կարող եմ փոխանցել լուրջ ձեռքբերումներ ունեցող ինստիտուտ, շատ լավ կոլեկտիվ, որը կարող է նոր հաջողություններ գրանցել»,- ասել էր Արցախի օմբուդսմենը  :

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները