«Համայնքապետը 10 տարի կեղեքել է գյուղը»․ լարված իրավիճակ Ազատամուտում

0 Մեկնաբանություններ
«Համայնքապետը 10 տարի կեղեքել է գյուղը»․ լարված իրավիճակ Ազատամուտում

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչները այսօր՝ հոկտեմբերի 2-ին որոշ ժամանակով փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը նրանք պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը, նաեւ պահանջում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչ՝ Վահագն Ալավերդյանը նշեց․

«Ճանապարհը բացել ենք պայմանով, որովհետև մարզի բոլոր պատասխանատուները՝ մարզպետը, քննչական բաժանմունքի պետը , ոստիկանապետը գնային համայնքապետի հետ խոսելու։ Մենք պահանջել ենք, որ իրենց հետ բերեն հրաժարականի դիմումը, այլապես կրկին կփակենք ճանապարհը։ Այդ մարդը արդեն 10 տարի կեղեքում է գյուղը ու այլևս անհնար է նրա պաշտոնավարումը»,-նշեց մեր զրուցակիցը։

Վահագն Ալավերդյանը փաստում է, որ համայնքապետը տարիներ շարունակ անօրինական գործարքներ է կնքել և գյուղում վախի մթնոլորտ է ստեղծել։

«Նա գյուղում ոչ մի աջակից չունի։ Մենք 940 մարդու ստորագրություն ենք հավաքել,որը ընտրողների մոտ 70 տոկոսն է կազմում։ Երկու տարի է համայնքի բյուջեն ավագանու կողմից չի հաստատվել։ Նախկին իշխանությունները ապօրինաբար ցրեցին ավագանին, սակայն մարտի 11-ին նորից տեղի ունեցավ ավագանու ընտրություններ և համայնքապետին դեմ ավագանու թեկնածուները հավաքեցին 110 ձայն, իսկ համայնքապետի կողմնակիցները 490 ձայն, այսինքն նույն պրոցեսը շարունակվեց»,-մանրամասնեց Վահագն Ալավերդյանը։

Նաև նախօրեին համայնքի բնակիչները հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավարը, ով հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ ընտրվել է գյուղի բնակիչների կողմից:

Մարզպետ Ղալումյանն առաջարկել է հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով:

Լուսին Ղազարյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները