Ոստիկանների աչքը վախեցած է. Կամուրջով անցնողներին մոտենում հարցնում են՝ ինչու են դանդաղ քայլում, ինչի են ներքեւ նայում

0 Մեկնաբանություններ
Ոստիկանների աչքը վախեցած է. Կամուրջով անցնողներին մոտենում հարցնում են՝ ինչու են դանդաղ քայլում, ինչի են ներքեւ նայում

Ամեն անգամ, երբ հայտնի է դառնում հերթական ինքնասպանության, ինքնասպանության փորձի մասին, հասարակությունը սկսում է դրդապատճառներ ու քավության նոխազներ փնտրել։ Հատկապես բուռն և խորհրդավոր են ընդունվում կամուրջից նետվածների մասին լուրերը։ Երևանում չկա այդպիսի կամուրջ, որից ինքնասպանություն գործածներ չլինեն։

Երեկ Դավթաշենի կամուրջի տակ հայտնաբերվեց հերթական դիակը։ Ամեն նոր դեպք գրանցվելիս՝ դրան հաջորդող ժամերին կամրջի վերահսկողությունն ուժեղանում է։ Կամրջով անցնող յուրաքանչյուր անցորդի պահպանություն իրականացնող ոստիկանները մոտենում, հարցեր են ուղղում, հետաքրքրվում, թե վերջինս ինչ գործ ունի կամրջին, ինչու՞ է դանդաղ քայլում, ինչու՞ է ներքև հառել հայացքը և այլն։ Ժամեր անց, երբ դեպքի տաք հետքերը վերանում են, չեն երևում նաև կամուրջ հսկողները։ Ընդհանրապես հիմնականում մշտական հսկողություն իրականացնում են մեկ կամ երկու հոգի, համենայն դեպս տարբեր ժամերի տարբեր կամուրջների երևում են մեկը կամ երկուսը։ Ամեն անգամ հարց է առաջանում, որ երկար ձգվող կամուրջի ծայրից իրեն նետել ցանկացողին հաստատ անհնար կլինի փրկել, նախ, որ դժվար է այդքան հեռու վազելն ու ինքնասպանությունը կանխելը և երկրորդ՝ այն անհնար է մեկ հոգու կողմից։ Ժամանակին, երբ կամուրջներից նետվողների թիվն անհանգստություն էր պատճառում, սկսեցին քննարկվել կանխելու տարբեր ձևեր։

Ամենաշատը խոսվեց կամուրջներից ներքև ցանցապատելու մասին, երբ նետվողը կհայտնվեր ցանցում՝ փրկվելով մահից։ Քննարկումների արդյունքում հասկանալի դարձավ, որ այդ տարբերակը բավական ծախսատար և այդ պահին իրատեսական չէ։ Աշխարհում ինքնասպանությունների թիվը տարեկան անցնում է 800 հազարից։

Մասնագետների պնդմամբ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մոտ 7.64 ինքնասպանություն է գրանցվում։

Տարեկան կտրվածքով ինքնասպանությունների թիվը մեր երկրում չի գերազանցում 700-ը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները