Հայտնի են պաշտոնյաների անունները, ովքեր Քոչարյանի հետ միասին ստորագրել են հակասահմանադրական փաստաթուղթը

1 Մեկնաբանություններ
Հայտնի են  պաշտոնյաների անունները, ովքեր Քոչարյանի հետ միասին ստորագրել են հակասահմանադրական փաստաթուղթը

«Ռոբերտ Քոչարյանը և նրա կողքին գտնվող «արդարադատության» համակարգի ներկայացուցիչները ստորագրել են հակասահմանադրական մի փաստաթուղթ,որը իրավաբանների համար իսկական ամոթ է։ Քոչարյանը ստորագրել է ներման հրամանագիր, որով մահապատժի դատապարտվածների պատժատեսակը փոխել է՝ ցմահ դատապարտմամբ»,- Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը:

Սամվել Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթում երևում է որոշման տակ ստորագրած պաշտոնյաների անունները։ Նշենք, որ ՀՀ Նախագահի թիվ 103 հրամանագիրը ստորագրվել է 2003 թվականին։ Հովհաննիսյանը պնդում է, որ Քոչարյանի այս քայլը իրականում հակամարդկային է և պետք է դատապարտվի․«Ներում շնորհելը և պատժատեսակ փոխելը տարբեր բաներ են։ Նա ընդամենը 42 դատապարտյալի դանդաղ մահվան դատապարտեց»,-նշում է արդարադատության համակարգի նախկին պաշտոնյան։

Սամվել Հովհաննիսյանը նկատում է, որ Արդարադատության նախարարը պետք է որոշակի քայլեր իրականացնի, որպեսզի ցմահների պարագայում գործի վաղակետ ազատման մասին օրենքը․

«Վարչապետը Զեյնալյանին նվիրեց նախարարի պորտֆելը, իսկ նա դեռ որևէ էական քայլ չի արել համակարգի անկատարությունը վերականգնելու համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսին Ղազարյան

Կարդացեք նաԵՎ

1 Մեկնաբանություններ

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները