Արամուսի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը

0 Մեկնաբանություններ
Արամուսի բնակիչները պահանջում են  գյուղապետի հրաժարականը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մեկ տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է՝ փակել են Մայակովսկի գյուղից Արամուս տանող ճանապարհը։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները պահանջում են իրենց 16 տարվա գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հրաժարականը:

Կոտայքի մարզպետարանից ժամանած պաշտոնյայի կողմից առաջարկվեց ժամը 3-ին հանդիպել մարզպետարանում և քննարկել խնդիրը՝ առաջարկելով այդ ժամանակահատվածում ճանապարհը բացել։

Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնեցին ժամը 3-ին նշանակված հանդիպմանը, սակայն մինչ այդ ճանապարհը չեն բացի:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները