Ծերերով ու երեխեքով փողոց ենք դուրս գալու․ դատապարտյալների հարազատները համաներում են պահանջում

4 Մեկնաբանություններ
Ծերերով ու երեխեքով փողոց ենք դուրս գալու․ դատապարտյալների հարազատները համաներում են  պահանջում

Անկախացումից հետո Հայաստանում մինչ օրս իրականացվել է թվով 9 համաներում։ Վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին։Համաներման անհրաժեշտության մասին վերջին տարիներին իրավապաշտպանները բազմիցս ահազանգում են, սակայն դատապարտյալների և նրանց հարազատների սպասումները այդպես էլ չեն արդարացվում։

Armdaily.am -ի թղթակցի հետ զրույցում դատապարտյալի ծնող՝ Արթուր Ղազարյանը հայտնեց, որ դատապարտյալների հարազատները պատրաստվում են փողոց դուրս գալ և բողոքի ակցիաներ իրականացնել․

«Թավշյա հեղափոխությունից հետո մեջներս հույս էր արթնացել,որ մեր ընտրած վարչապետը լուծում կտա այս խնդրին։ Անկախության տոնին բոլորս շունչներս պահած սպասում էինք, բայց իզուր։ Հիմա ծերերով ու երեխեքով փողոց ենք դուրս գալու, որովհետև լիքը անարդարություններ են եղել ու բանտերում խայտառակ վիճակ է»,-նշեց մեր զրուցակիցը։

Դատապարտյալի ծնողը նշում է, որ ՔԿՀ-ներում բազմաթիվ հիվանդ մարդիկ կան, որոնց համապատասխան բուժօգնություն չի տրամադրվում․«Մարդիկ մեռնում են, ես երկու տեղ եմ աշխատում, որ կարողանամ տղայիս սնունդ հասցնեմ։Ամեն անգամ 80-100 հազար ծախսվում է»։ Արթուր Ղազարյանը հավաստում է, որ հոկտեմբերի 8-ից սկսվող շարժումը կավարտվի միայն պահանջին արձագանքելու դեպքում։

«Հարգելի վարչապետ դիմում ենք Ձեզ ու խնդրում այս խնդրին արագ լուծում տալ, համաներումը բնականաբար ամեն մեկի վրա ազդում է որոշակի չափով ու չի նշանակում, որ անուղղելի մարդասպաններ են հայտնվելու ազատության մեջ»,-եզրափակեց Արթուր Ղազարյանը։

Լուսին Ղազարյան

Կարդացեք նաԵՎ

4 Մեկնաբանություններ

  1. NIKOL PASHINYAN

    MIANSHANAK HAMANERUM DA PARTADIRE NIUJELI CHEK GITAQCUM

  2. NIKOL PASHINYAN

    MIANSHANAK HAMANERUM DA PARTADIRE NIUJELI CHEK GITAQCUM

  3. NIKOL PASHINYAN

    MIANSHANAK HAMANERUM DA PARTADIRE NIUJELI CHEK GITAQCUM

  4. NIKOL PASHINYAN

    MIANSHANAK HAMANERUM DA PARTADIRE NIUJELI CHEK GITAQCUM

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները