Երևանում այսօր փակ կլինեն մի քանի փողոցներ

0 Մեկնաբանություններ
 Երևանում այսօր փակ կլինեն մի քանի փողոցներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան -Կորյունի փողոցների խաչմերուկ: 

Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին: Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ: Ամիրյան փողոցը: Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ: Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա:Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները