Ուսանողների պատկերացումները հայկական 1-ին և 2-րդ հանրապետությունների մասին

0 Մեկնաբանություններ
Ուսանողների պատկերացումները հայկական 1-ին և 2-րդ հանրապետությունների մասին

Սամվել Մանուկյան, սոց․գ․թ․, «Նորավանք» Գիտակրթական հիմնադրամի փորձագետ

Խնդիրը

Ազգային ինքնության հետ կապված հարցերը արդի սոցիոլոգիական կարևորագույն խնդիրների շարքում են։ Ինչպես անձի, այնպես էլ հասարակական խմբի, այդ թվում նաև ազգի ինքնությունը բարդ է և բազմաշերտ։ Ինքնության կառուցվածքում կարևոր դեր ունի հիշողությունը։ Ավելին՝ առանց հիշողության գոյություն չունի որևէ ինքնություն։

Ներկայում գլոբալ փոփոխությունների հիմնական ուղղություններից է գլոբալ քաղաքացիական հասարակության կազմավորումը, ինչը ենթադրում է մարդու` բացի անձի մակարդակից ավելի բարձր կարգի ցանկացած ինքնության կազմալուծում և վերացում, այդ թվում սեռային, ընտանեկան, համայնքային, էթնիկ, ազգային և քաղաքակրթական։ Այս կոնտեքստում արդեն քառորդ դար է, ինչ հատվածայնացվում է Հայաստանի պատմությունը։ Դա վերաբերվում է հատկապես Հայաստանի խորհրդային շրջանի պատմությանը։ Չնայած, երբեմն Հայաստանի ինֆորմացիոն դաշտում հայտնվում են նյութեր, որոնք ներկայացնում են Խորհրդային Հայաստանի սոցիալական, գիտական և մշակութային նվաճումները, այնուամենայնիվ, ինֆորմացիոն «մեյնսթրիմն է» Խորհրդային Հայաստանի պատմության վարկաբեկումը, որն ընթանում է «Խորհրդային Հայաստանը գաղութացված, տոտալիտար, մարդատյաց պետություն էր» կոնցեպտի ներքո, որից էլ տրամաբանորեն բխում է, որ «ամոթալի» անցյալից գերադասելի է ձերբազատվել՝ մոռանալ։

Այս կոնտեքստում առաջանում են մի քանի կարևոր հարցեր՝ ինչպիսի՞ն է ներկայիս երիտասարդ սերնդի Խորհրդային Հայաստանի վերաբերյալ պատկերացումների ընդհանուր պրոֆիլը, որքանո՞վ է այն համապատասխանում ներկայիս երիտասարդների պետությունից ակնկալիքներին։ Այս հարցերին տրված գիտականորեն հիմնավորված պատասխանները կարևոր են պատկերացում կազմելու համար Հայաստանի հասարակությունում Հայաստանի պատմության ընկալման վիճակի, դրա սպոնտան զարգացման ուղղության և հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ձևավորելու համար դրա բովանդակության այնպիսի մեկնաբանությունը, որը նպաստում է ազգային ինքնության և արժանապատվության պահպանմանը և պաշտպանությանը։ Հոդվածում փորձ է կատարված ուրվագծել այդ հարցերի պատասխանները ԵՊՀ ուսանողության օրինակով։

Մեթոդաբանություն

Ուսումնասիրության հայեցակարգը. Հետազոտությունում վեր են հանվել ԵՊՀ ուսանողության կողմից հասարակության առավել պահանջված բնութագրերը։ Կառուցվել են Խորհրդային Հայաստանի և արդի Հայստանի Հանրապետության հասարակություններում այդ բնութագրերի համեմատական պրոֆիլները։ Ստացված արդյունքների համադրման միջոցով փորձ է կատարվել ստանալ վերը սահմանված հարցերի պատասխանները։ Հետազոտության տվյալները հավաքագրվել են 2016 թ.-ին։

Ընտրանքը. Հետազոտության ընդհանուր համակցությունն էր Երևանի Պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսանողները, ընդամենը՝ 9219 անձ։ Իրականացվել է 4-աստճան շերտավորված (ֆակուլտետ, կուրս, մասնագիտություն, ուսումնական խումբ), կլաստերային, պատահական սկզբնակետով մեխանիկական ընտրանք, ծավալը՝ 314։ Վիճակագրական հավաստիության մակարդակը՝ ± 5.0%։

ԵՊՀ-ն Հայաստանի բուհերի առաջատարն է։ ԵՊՀ-ում է սովորում Հայաստանի ուսանողության շուրջ 21%-ը։ Այդ պատճառով ԵՊՀ ուսանողության ուսումնասիրությունը բավարար հիմքեր է տալիս պատկերացում կազմելու Հայաստանի ուսանողության գիտելիքների մակարդակի, ինչպես նաև պատմական հիշողության մասին։ Ընդ որում, հիմնավորված ենթադրություն կարելի է համարել այն, որ այստեղ այդ բնութագրերի մակարդակը հանրապետական միջինից բարձր է։

Մանրամասները՝ noravank.am

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները