Ցուկերբերգն ու Մասկը մեկ օրում 3,5 միլիարդ դոլար են կորցրել

0 Մեկնաբանություններ
Ցուկերբերգն ու Մասկը մեկ օրում 3,5 միլիարդ դոլար են կորցրել

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը սեպտեմբերի 28-ին օրվա ընթացքում 3,5 միլիարդ դոլարով կրճատվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը Ցուկերբերգի դեմ դատական հայց է ներկայացրել, որից հետո նա կորցրել է 1,5 միլիարդ դոլար: Ցուկերբերգը նաև կորցրել է 2 միլիարդ դոլար, երբ ֆեյսբուքն ընդունել է անվտանգության հետ կապված խնդիրների առկայությունը:

Իսկ ինչ վերաբերում է Իլոն Մասկին, ապա նրան մեղադրել են Twitter-ում կատարած հրապարակման համար, որը Tesla-ի բաժնետերերի մոտ թյուրըմբռնում է առաջացրել:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները