«Հրապարակ». Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում

0 Մեկնաբանություններ
«Հրապարակ». Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում

«Հրապարակ» թերթը գրում է. 

Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, այլեւ հակառակորդներ, դրա ապացույցը «սեւերի» ճամբարում իրենց տեղավորելն էր, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկների հավաքն ու Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահ կարգելու մտադրությունները։

Երեկ մենք ողջ օրը փորձեցինք Զեյնալյանից կամ կուսակցության վարչության որեւէ անդամից ճշտել այս տեղեկությունը։ Մեր զանգին պատասխանեց միայն Լյովա Եղիազարյանը, ով հրաժարվեց այս թեմայով կարծիք հայտնել՝ ասելով, թե նման բան չկա։ Հարցին՝ իսկ Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում, նետեց. «Արտակն իմ ընկերն է, ես չեմ ուզում խոսել այդ մասին»։ Ավելացրեց, որ վարչությունում այդ հարցը չեն քննարկել, կքննարկեն, թե ոչ՝ չգիտի։ Սուրեն Աբրահամյանն էլ ասաց, որ ինքը վարչության նիստերին չի մասնակցում, ուղղորդեց դեպի կուսակցության նախագահ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները