Այսօր ես ունեմ մեկ ափսոսանք` երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն. Սերժ Թանկյան

0 Մեկնաբանություններ
Այսօր ես ունեմ մեկ ափսոսանք` երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն. Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին: Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թանկյանը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները