Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը

0 Մեկնաբանություններ
Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը

Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակության հետ:

Քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է «Ադվենտիստ Հելս»-ի պատրաստակամությունը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում և արժևորել նրա դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները