Միջազգային մամուլն անդրադարձել է Ազնավուրի մահվանը

0 Մեկնաբանություններ
Միջազգային մամուլն անդրադարձել է Ազնավուրի մահվանը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանն անդրադարձել է ողջ միջազգային մամուլը։

Մասնավորապես, BBC-ն  գրում է Ազնավուրի հայկական ծագման, մոտ 1200 ստեղծագործություն ունենալու և 94 երկրում ելույթ ունենաալու մասին։

«Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում ծնված Ազնավուրն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է մոտ 60 ֆիլմում»,- գրում է BBC-ն։

BBC-ն հրապարակել է նաև «Բարի լույս, Բրիտանիա» հաղորդման վարող Փիրս Մորգանի հրապարակումը Ազնավուրի մասին, որում գրված է․ «Աստված հոգիդ լուսավորի, հանճարեղ երգիչ, խելացի, բարի, ինտելիգենտ մարդ։ Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մեր հանդիպումը և հարցազրույցը ինձ համար հրաշալի փորձ էր» ։

“The Guardian” պարբերականը Ազնավուրին անվանել է «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»։ «Նա ֆրանսիական շանսոնի ամենավառ ու հայտնի ներկայացուցիչներից էր, որը գրել էր գունեղ լիրիկայով, հարուստ մեսիջներով, էմոցիաներով և հումորով համեմված երգեր»,- գրում է The Guardian-ը։

Բրիտանական The Sun-ը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մեծ երկրպագուն է ու տարբեր առիթների ժամանակ մշտապես երգել է նրա երգերը:

«Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, ով հատել է սահմաններն ու դարաշրջանները»: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը: «Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, ով ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- նշել է Ֆրանսուազա Նիսենը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները