«Արարատ-Արմենիան» գլխավորեց Վարդան Մինասյանը

0 Մեկնաբանություններ
«Արարատ-Արմենիան» գլխավորեց Վարդան Մինասյանը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչն է Վարդան Մինասյանը:

Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում:

2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը:

2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:

2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։
Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:

Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները