Տարեցներն ունեն ուշադրության կարիք և ծայրահեղ սուղ միջոցներ

0 Մեկնաբանություններ
Տարեցներն ունեն ուշադրության կարիք և ծայրահեղ սուղ միջոցներ

Տարեցների միջազգային օրը Հայաստանում այս օրերին որպես զբոսաշրջիկ այցելած 76 ամյա տիկին Արմենուհին պատմում է, Կանադայում տարեցների հանդեպ վերաբերմունքի մասին։ Նա երազում է, որ մի օր էլ Հայաստանը տեսնի զարգացած երկրների շարքում, որտեղ ոչ միայն կենացների մակարդակով են ծեր ծնողներին սրբություն համարում, այլև հարգում են տարեցների իրավունքները, հաշվի են առնում նրանց ցանկությունները, չեն ալարում լսել խորհուրդները։

Տիկին Արմենուհին 30 տարի բնակվում է Կանադայում և ժամանակին այնտեղ հիմնականում զբաղված է եղել ծերերի խնամքով։ Հարազատական բարակ կապեր ունեցող Կանադայում շատ հաճախ ծեր ծնողները մնում են խնամակալների, պետության և տարիների ընթացքում իրենց ունեցած խնայողությունների հույսին, իսկ արժանավայել կենսաթոշակը բավարարում է նրանց բոլոր կարիքները։ Հայաստանում պատկերն այլ է։ Աշխատանք չունեցող և միայն կենսաթոշակով ապրող տարեցների վիճակն ահավոր ծանր է։ Նրանք ունեն հավելյալ խնամքի կարիք և ինքնուրույն ապրել չկարողանալով՝ շատ հաճախ, իրենց բնորոշմամբ, հոգս են դառնում ընտանիքի համար։

Արժանավայել ծերության ապահովումը յուրաքանչյուր պետության պարտքն է,իսկ սերունդների համերաշխության հարցի ճիշտ կազմակերպումը՝ բոլոր մարդկանց վաղվա ապահով օրը։ Բարի ցանկությունների շարքը մեկով ավելանալու կամ պակասելու դեպքում որևէ օգուտ չի տրվելու երկրից դուրս ապրողներին։ Այսօր շատ թոշակառուներ, ովքեր Հայաստանում չեն ապրում դժգոհում են, որ իրենց թոշակը պարտավոր են գալ և անձամբ ստանալ, իսկ քարտային համակարգով ստանալու դեպքում տարին մեկ պետք է վերադառնան՝ քարտը թարմացնելու։

Շատերն այդպես կորցնում են տարիների թոշակը, իսկ վերադառնալով՝ չեն կարողանում ստանալ այն․ համակարգն է այդպիսին։ Համակարգն այդպիսին դարձավ, երբ ի հայտ եկան թոշակների հափշտակման և մահացածների անուններով տարիներով թոշակներ յուրացնելու դեպքերը։ Ամեն ինչ պետք է անել, որ մարդկանց ծերությունն անհոգ անցնի և պետական մակարդակով լրացուցիչ խնդիրներ չլինեն։

Շնորհավոր Տարեցների միջազգային օրը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները