Մարալիկցիները շարունակում են պահանջել քաղաքապետի ու ավագանու հրաժարականը

0 Մեկնաբանություններ
Մարալիկցիները շարունակում են պահանջել քաղաքապետի ու ավագանու հրաժարականը

Մարալիկում շարունակվում է ՀՀԿ-ական 14 տարվա քաղաքապետի դեմ բողոքի ակցիան, արդեն մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել:

«Վերջապես վերջ տան էդ դերասանությանը, էս շոուին, ՏԻՄ-ը դարձնենք իրական, հանձնենք ժողովրդին, տանք ու պահանջենք»,-հայտարարեց քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող մարալիկցի տղամարդը:

Մեկ այլ մարալիկցի հայտարարեց, որ 72 ժամ քաղաքապետարանը փակ են պահելու, եթե դա չօգնի՝ կփակեն փոստը, ապա՝ բանկը:

«Ավագանին էլ պետք է հրաժարվի, էն ավագանին, որը ժողովրդի խաղաղ ցույցի ժամանակ ելել էր, ասում էր՝ խմած եք եղել, թմրանյութի ազդեցության  տակ»,-հայտարարեց տղամարդը:

Ապա պահանջը ձևակերպվեց այսպես. «Համայնքապետը մերը չի, համայնքապետարանը մերը չի, թող գնա, իր տանն աշխատի»:

Հիշեցնենք, որ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Այս պահին էլ քաղաքապետարանի մուտք փակված է նստարանով:

Ինչպես Tert.am-ին ավելի վաղ հայտնել էր Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, իր դեմ ընդամենը 15-20 հոգի է պայքարում« սակայն ընտրված է 24 հազար բնակչության կողմից, ուստի չի պատրաստվում հրաժարական տալ:

Ի պատասխան՝ մարալիկցին կոչ արեց, որ Արտակ Գևորգյանը հետևի իշխանության որոշ ներկայացուցիչների կոչին, որ թող հանրապետական գյուղապետերը հրաժարական տան, հետո, եթե վստահ են, որ կընտրվեն, ազատ արդար ընտրություններում վերընտրվեն:

Հավաքվածները լրագրողներին ցույց տալով Մարալիկի ասֆալտը՝ նշեցին, որ նորմալ քաղաքապետ ունենալու դեպքում քաղաքի ասֆալտն էլ այլ կլինի:

Ի դեպ, Արտակ Գևորգյանը պնդում էր, որ չի կարողանում մուտք գործել, մարալիկցիները պնդում էին, որ սպասում են նրան, նա չի գալիս:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները